«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դեռ պատրաստ չէ գնահատել իր թիմի՝ Իսպանիայի առաջնությունից դուրս գալու շանսերը: Սակայն մասնագետը պատկերացնում է իրադարձությունների ցանկացած զարգացում: Այդ մասին նա հայտարարել է «Սելտա»-ի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Պատկերացնում եմ իրադարձությունների ցանկացած զարգացում: Խոսքս վերաբերում է կյանքի ցանկացած բնագավառի»,- ասել է Լուիս Էնրիկեն:
Հիշեցնենք՝ շուտով Կատալոնիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում այն կարող է անկախություն ձեռք բերել և դուրս գալ Իսպանիայի կազմից:









































