«Մանչեթսեր Յունայթեդ»-ի նախկին գլախվոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, թե ում է բարձրակարգ ֆուտբոլիստ համարում: Իր կարիերայում այդպիսիք չորսն են եղել:
«Ժամակակից լրատվամիջոցների տեղեկություններից կարելի է կարծել, թե աշխարհում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ կան: Կարծում եմ՝ այսօր այդպիսիք երկուսն են՝ Մեսսին և Ռոնալդուն:
Ես չէի քննադատի մեծագույն կամ շատ լավ ֆուտբոլիստներին, ում հետ աշխատել եմ «Յունայթեդ»-ում 26-ամյա կարիերայիս ընթացքում, սակայն կարող եմ ասել, որ բարձրակարգ են եղել միայն չորսը՝ Կանտոնան, Գիգզը, Ռոնալդուն և Սքոուլզը»,- Daily Mail-ը մեջբերում է Ֆերգյուսոնի խոսքերը:






































