Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Ասթոն Վիլա»-ի դեմ հանդիպմանը «Լիվերպուլ»-ի երկրպագուները մտադիր են մարզադաշտ ներկայանալ՝ հագնված Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ոճով:
Այդ մասին գրված է լիվերպուլյան ակումբի երկրպագուների Twitter-ի պաշտոնական էջում: Երկրպագուները դժգոհ են Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ «Լիվերպուլ»-ի գրանցած արդյունքներից և ցանկանում են թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել գերմանացի մասնագետին:
Հիշեցնենք՝ Անգլիայի առաջնության 6-րդ տուրից հետո «Լիվերպուլ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում գրանցելով 8 միավոր:









































