Դևիդ Բեքհեմը Good Morning Britain հեռուստաշոուի ժամանակ պատասխանելով հաղորդավարի հարցին՝ որքանո՞վ են ճշմարտացի լուրերը, որ նա կդառնա նոր Ջեյմս Բոնդ, ասել է. «Դա բացարձակապես այդպես չէ: Ես որևէ կերպ կապ չունեմ այդ դերի հետ: Հնարավոր է՝ ինչ-որ մեկն ինձ ուղղակի համեմատել է նրա հետ՝ իբր ես ինչ-որ բան անում եմ այնպես, ինչպես նա»:
Նախկին ֆուտբոլիստի խոսքով՝ սպորտային կարիերայի ավարտից հետո ինքը ձանձրանալու ժամանակ չի ունենում՝ մասնակցում է մարզական, գովազդային և կինոնախագծերի, ի վերջո՝ ունի Աստծո պարգևած մեծ ընտանիք, որի վրա է անցկացնում իր ժամանակի մեծ մասը:







































