Իրաքում ԱՄՆ ավիացիայի օդային հարվածի արդյունքում սպանվել է ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամիստական պետություն) ծայրահեղական շարժման բարձրաստաիճան անդամներից մեկը: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով ԱՄՆ բանակի ներկայացուցչին:
Սպանված Աբու Բաքր էլ-Թուրքմանիին Պենտագոնն անվանում է գրոհայինների «վարչական էմիր», ով նախկինում մասնակցել է Իրաքի տարածքում «Ալ-Քաիդա»-ի գործողություններին:
Ավիահարվածը հասցվել է Թալ-Աֆար քաղաքի շրջանում:
Պենտագոնի կարծիքով` այս միջադեպը խորհրդանշում է ԴԱԻՇ-ի խոցելիությունը:









































