Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Ջոն Տերին մոտ օրերս կարող է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի՝ «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջնական որոշում կկայացնի 34-ամյա անգլիացու ապագայի վերաբերյալ:
Անձամբ ֆուտբոլիստը վստահ է, որ կարող է մեծ օգուտ տալ «կապույտ»-ներին: Հիշեցնենք, որ Տերին հանդես է գալիս «Չելսի»-ում 1998 թվականից:






































