«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցությն նախագահ Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով իր ընկերոջը՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքին՝ նշեց. «Սմբատ Հակոբյանը միայն ազատամարտիկ չէ, 88-ի ակտիվիստներից է, անկախ Հայաստանի պատգամավոր է եղել, բանակի գնդապետ: Նա շատ հավասարակշռված է, և նրա խոսքում բռնության կոչեր չեք լսի, որ անհրաժեշտ լինի սանձահարել:
Համապատասխան քննությունը կպարզի, թե իրականում ինչ է եղել: Իշխանություններին սա ձեռնտու չէ, գուցե հենց իրենց մեջ սադրանք կա, ինչ-որ մարդիկ փորձում են կրակից ուրիշի ձեռքով շագանակներ հանել:
Մանրամասները՝ տեսանյութում:







































