Եվրոպական դատարանը Goօgle-ին պարտավորեցրել է առանձին օգտատերերի պահանջով ջնջել նրանց մասին տեղեկությունը:
Ֆրանսիայում իրավապաշտպան Commission nationale de l’informatique et des libertés (CNIL) կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է թողարկել, որտեղ Goօgle-ին քննադատում է դատարանի վճիռը չկատարելու համար` «մոռացված լինելու իրավունքի հետ կապված»:
«Եթե այդ իրավունքը սահանափակվեր մի քանի դոմենով, այն հնարավոր կլիներ հեշտությամբ շրջանցել: Տրված արդյունքներից ջնջվածը գտնելու համար բավական է որոնում սկսել այլ հասցեով` մշակման համակարգին հասանելիության այլ կետ գործածելու համար»,- ասվում է հաղորագրությունում:
Ըստ Goօgle-ի` անհատական տեղեկատվության ազգային գործակալությունը չպետք է որոշի, թե որ էջերը մարդիկ պետք է երկու անգամ տեսնեն:








































