Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը նախազգուշացրել է նոր ինտիֆադի` Իսրայելի դեմ ապստամբության վտանգի մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ Աբասը կոշտ քննադատության է ենթարկել իսրայելցիների քաղաքականությունը` Տաճարի լեռան սրբավայրերի և Երուսաղեմի հին մասում գտնվող Էլ-Աքա մզկիթի նկատմամբ:
«Դա շատ վտանգավոր է: Եթե դրությունը չփոխվի, ապա դրա միակ այլընտրանքը կլինի քաոսն ու ինտիֆադը, որոնք մենք չենք ցանկանում: Մենք կարծում ենք, որ խաղաղության միակ ուղին բանակցություններն են»,-հայտարարել է Աբասը:
Պաղեստինի առաջնորդն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել թույլ չտալ Տաճարի լեռան կարգավիճակի վերանայումը, հրաժարվել Հորդանան գետի արևմտյան ափին նոր բնակավայրերի կառուցումից և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:









































