Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպաններ Մարկո Ռոյսը և Սվեն Բենդերը կարող են մասնակցել Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Հոֆենհայմ»-ի դեմ խաղին:
Ինչպես հաղորդել է «բզեզներ»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը, Ռոյսն ու Բենդերը պատրաստ են մասնակցել հանդիպմանը: Վնասվածք ստացած Նևեն Սուբոտիչը դեռ չի հասցրել ապաքինվել:
Ինչ վերաբերում է Նուրի Շահինին, ապա վերջինիս վնասվածքի ապաքինման ժամկետները կարող են երկարաձգվել:
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմ»-ի և «Բորուսիա»-ի միջև հանդիպումը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 22:00-ին:






































