Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն հերթական անգամ քննադատել է ՖԻՖԱ-ն։ Նա ակնկալում է, որ կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերը կձերբակալվի։
«ՖԻՖԱ-ն կոռումպացված կառույց է, հանցավոր խմբավորում։ Այդ կազմակերպության որոշ անդամներ ձերբակալվել են, որոշները դեռ պետք է ձերբակալվեն։ Հուսով եմ՝ նրանց թվում կհայտնվի նաև Բլատերը։
Ինչ վերաբերում է Պլատինիին, ապա նա ու Բլատերը նույն դպրոցի սաներ են»,- Ռոմարիոյի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։









































