Georgia Online-ի փոխանցմամբ՝ Էստոնիայում մեկնարկում են ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմաօդային զորավարժությունները։ Դրանց մասնակցում է ամերիկյան A-10 տիպի 12 գրոհային ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Էստոնիայի ՊՆ մամլո ծառայությունը։
Համատեղ զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 6-ը։ Դրանք կանցկացվեն Պաշտպանության ուժերի զորավարժարանում։ Վարժանքների ժամանակ կիրառվելու են ուսումնական արկեր ու ռումբեր։
A-10 ինքնաթիռները ժամանակավորապես կտեղակայվեն Տալլինի մոտ գտնվող Էմարիի ավիաբազայում։









































