Thursday, 02 07 2026
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան

Ինչ հաջորդեց սեպտեմբերի 21-ին և ինչն է այժմ սեղանին

Այսօր սեպտեմբերի 22-ն է՝ առաջին հայացքից սովորական մի օր, որը հաջորդում է Հայաստանի անկախության տարեդարձին: Սակայն սեպտեմբերի 21-ն ու 22-ը էականորեն շաղկապված օրեր են, դրանք, ըստ էության, օրգանական շարունակություն հանդիսացող օրեր են, ինչի պատճառը, սակայն, բոլորովին էլ նրանց օրացուցային ընկերությունը, հարևանությունը չէ:

Երեկ` սեպտեմբերի 21-ին, մենք ազգովին նշում էինք անկախության 24-րդ տարեդարձը, խոսում անկախության արժեքի մասին, լսում նաև կենացներ և պաթոս՝ առաջին հերթին նաև այն մարդկանցից, որոնց և անկախության կապը, ըստ էության, եղել է միայն պետական ու հանրային ռեսուրսի մսխումը և իշխանության յուրացումը անկախ պետականության քողի տակ: Տոնական տրամադրություններին զուգահեռ` մենք, իհարկե, խոսում էինք նաև Հայաստանի անկախության խնդիրների մասին, մարտահրավերների, անկախ պետականության իրական վիճակի և որակների, բոլոր առումով անկումային իրողությունների, մեկնարկային վերելքի համեմատ ներկայումս ուղղակի աղետի տանող անկման մասին, այն մասին, թե ինչու և ինչպես ստացվեց, որ 1998-ին միանգամայն լուսավոր արժեքներով, տրամադրություններով ոտքի ելած, ծանրագույն պատերազմ հաղթած՝ հանուն այդ արժեքների և ապագայի լույսի, պետականության նպատակներ փայփայող հասարակությունը ստացավ այն, ինչ ներկայումս միայն մեծ ցանկության դեպքում կարելի է համեմատել քառորդդարյա վաղեմության երազանքների ու ցանկությունների, նպատակների ու արժեքների հետ:

Եվ ահա այս տեսանկյունից, սեպտեմբերի 22-ը այն շրջադարձային օրերից մեկն է, որն արձանագրվել է Հայաստանի պատմության ընթացքում, պետականության քառորդ դարի ընթացքում, և որը շրջադարձային է եղել հետագա զարգացումների առումով, վերելքն անկման շրջելու առումով: 1996 թվականի սեպտեմբերի 22-ին հայական նորանկախ պետականությունը պետք է անցներ, ըստ էության, իր առաջին փորձությունը՝ առաջին նախագահական ընտրությունները: Եվ այդ փորձությամբ, փաստորեն, ոչ թե սկիզբ դրվեց ժողովրդավարական մի նոր ավանդույթի, ինստիտուցիոնալ արդիականացման մի նոր մեխանիզմի՝ որն է ազատ կամարտահայտման միջոցով իշխանափոխության մեխանիզմի կիրառումը, այլ սկիզբ դրվեց հետագայում Հայաստանի ամբողջ օրգանիզմը քայքայած քաղցկեղի՝ ընտրակեղծարարության:

Կոտրվեց Հայաստանի հասարակությունը, կոտրվեց իր կյանքը դասավորելու, իր իշխանությունը ձևավորելու հույսով ու ակնկալիքով քվեատուփին մեկնված հանրության ձեռքը: Հայաստանում առաջին անգամ կեղծվեցին նախագահական ընտրությունները, իսկ հետո արդեն այդ բանը սկսեց տեղի ունենալ կանոնավոր և արտահերթ պարբերականությամբ՝ 1998, 2003, 2008, 2013: Եվ այս տեսանկյունից սեպտեմբերի 22-ը մեկնակետն է, շրջադարձային կետը Հայաստանի պետականության որակական խեղման գործընթացում:

Միգուցե այս ամենը հիշել չարժեր էլ, սակայն խնդիրը այստեղ միայն պայմանավորված չէ սեպտեմբերի 21-ի բովանդակության ֆոնին 22-ով տրված մեկնարկի ակտուալությանը: Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ակտուալ դարձած սահմանադրական փոփոխությունների կռվաններից մեկը հենց նախագահական ընտրություններն են: Իշխանությունն ուզում է վերացել դրանք որպես մի գլխացավանք, որը պարբերաբար ռիսկեր է առաջացնում հասարակության ընդվզման տեսանկյունից: Փոփոխությունների ընդդիմախոսները մատնանշում են այս հանգամանքը և փորձում են պահել այդ ընտրությունների ինստիտուտը՝ դրանում տեսնելով իշխանությունների վրա ուժգին ճնշման եզակի շանսերից մեկը, համարելով, որ հասարակությունը մոբիլիզացվում է նախագահական, ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Իհարկե, այս ամենը ունի վիճելի կողմեր և՛ մեկ, և՛ մյուս տեսանկյունից, սակայն մի բան ակնհայտ է, որ Հայաստանում նվազեցվում է հասարակական ուղղակի քվեի դրսևորման մի հնարավորություն, այսինքն՝ ներկայացուցչականության մի մեխանիզմ: Եվ որքան էլ այն ձևավորվում է կեղծիքով, այնուամենայնիվ նախընտրելի է, երբ թեկուզ դրա համար լարվում են իշխանությունները, քան երբ դրանից զրկվում է հասարակությունը: Սակայն, միևնույն ժամանակ նաև, ակնհայտ է, որ նախագահական ընտրությունները պարբերաբար հանդիսացել են հասարակությանը կոտրող մեխանիզմ, և ամեն չստացված պայքարից հետո հիասթափվողների մի նոր ալիք է առաջացել, որոնք կա՛մ ակտիվ քաղաքացիական և քաղաքական պրոցեսն են լքել, կա՛մ լքել են Հայաստանը:

Եվ այստեղ, իհարկե, առկա է դիլեման՝ ի՞նչ անելիք ունի հասարակությունը նախագահական ընտրություններում: Եթե տրվելու են սրա ավանդական, արդեն մի քանի անգամ անցած ճանապարհի պատասխանները, ապա 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո կավելանա միայն հիասթափվածների թիվը: Եվ ուրեմն՝ այստեղ, իհարկե, հասարակությանը հետաքրքրելու համար, մինչև սահմանադրական հանրաքվեն, էական է այդ խնդիրը՝ կներկայացվե՞ն նախագահական ընտրությունների օգտագործման, այսպես ասած, մեխանիզմի նոր մոտեցումներ և մեթոդաբանական պատկերացումներ, իհարկե՝ առանց մարտավարական նրբությունների վաղաժամ բացահայտման, թե՝ ոչ:

Եթե դրանք չներկայացվեն, ապա հասարակությունն, ըստ էության, անտարբերությամբ կվերաբերվի մի քվեարկության հնարավորությունից զրկվելու հեռանկարին, որքան էլ սարսափազդու ներկայացվեն Սերժ Սարգսյանի հավերժ իշխանության ուրվագծերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում