Նյու Յորքում, Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում նոր iPhone 6S-ի վաճառքը կարող է հետաձգվել 1-2 օրով՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցելության և դրա հետ կապված անվտանգության մասշտաբային միջոցառումների պատճառով: Այս մասին հաղորդում է The New York Post-ը:
Հռոմի պապը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, պատարագ կմատուցի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հուշահամալիրում և այլն:
iPhone 6S-ի վաճառքը, որը սկսվում է ուրբաթ, հիմնականում կարող է հետաձգվել Մանհեթենում, այդ թվում նաև՝ Չելսիում, Արևելյան Հարլեմում և Նյու Յորքի այլ հատվածներում: Քաղաքում կփակվեն մի շարք փողոցներ:








































