Այսօր գաղտնի քվեարկությամբ ՄԻԵԴ-ի ղեկավար է ընտրվել իտալացի Գվիդո Ռայմոնդին: Նա իր պարտականությունները կստանձնի 2015-ի նոյեմբերի 1-ից: Այդ մասին տեղեկացրել է ՄԻԵԴ-ի մամլո ծառայությունը:
Մարդու իրավունքների Եվրադատարանի գործող ղեկավար, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Դինա Շպիլմանի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի 31-ին:
2012-ից Գվիդո Ռայմոնդին զբաղեցնում էր դատարանի փոխնախագահի պաշտոնը:







































