ԱՄՆ-ը համարում է, որ Իրանը սկսել է համագործակցել միջուկային օբյեկտները ստուգող միջազգային տեսուչների հետ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, մեկնաբանելով ԱԷՄԳ-ի մասնագետների այցն Իրանի Փարչինի ռազմական օբյեկտ, հայտնում է TASS-ը:
Նրա խոսքով` երկար ժամանակ Իրանը մերժում էր և չէր նպաստում ԱԷՄԳ-ի կողմից ստուգումների անցկացմանը: Սակայն «այժմ մենք նշաններ ենք տեսնում, որ Իրանը համագործակցում է գործակալության տեսուչների հետ»,- նշել է Էռնեստը, ավելացնելով, որ դա միջազգային պատժամիջոցների ճնշման շնորհիվ է:







































