Թուրինի «Յուվենտուս»-ը նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն կարծում է, որ «ծեր սենյորա»-ի լավագույն ֆուտբոլիստը և առաջատարը Ջանլուիջի Բուֆոնն է, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ինձ բախտ է վիճակվել հանդես գալ մի շարք ֆուտբոլիստների հետ, ովքեր այժմ ֆուտբոլի պատմության լավագույն գոհարներն են դարձել:
Խաղացել եմ Նեդվեդի, Կանավարոյի և Զիդանի հետ, սակայն «Յուվենտուս»-ի լավագույն ֆուտբոլիստը Բուֆոնն է»,- հայտարարել է Տրեզեգեն:







































