Skype-ի օգտատերերն ամբողջ աշխարհում խնդիրներ ունեն ծառայության հետ կապված: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ բոլոր օգտատերերի կարգավիճը ցույց է տալիս՝ «ցանցում չէ», հայտնում է TASS-ը:
Microsoft ընկերությունը դեռևս չի կարող հայտնել Skype ծրագրի կարգավորման ճիշտ ժամկետը:
«Մենք ակտիվորեն աշխատում ենք անսարքությունների վերացման ուղղությամբ, որոնք թույլ չեն տալիս որոշ օգտվողների մուտք ունենալ Skype ծրագիր: Մենք առայժմ չենք կարող տեղեկտություն տրամադրել անսարքությունների վերացման ժամկետի վերաբերյալ»,- հայտնել են ընկերության մամլո ծառայությունում:









































