BBC-ի փոխանցմամբ՝ Հունգարիայի կառավարությունն այսօր գովազդի իրավունքներով հայտարարություններ է տարածել Լիբանանի ու Հորդանանի առաջատար թերթերում, որում փախստականներին զգուշացնում է ապօրինաբար մուտք չգործել Հունգարիայի տարածք։
Մասնավորապես, պոտենցիալ ապօրինի ներգաղթյալներին զգուշացնում են, որ Հունգարիայում ապօրինաբար երկիր մտնելը պատժվում է բանտարկությամբ։ Հայտարարությունում խորհուրդ է տրվում չհավատալ մաքսանենգներին, և որ Հունգարիան թույլ չի տա, որ ապօրինի ներգաղթյալները ներթափանցեն իր տարածք։ Հայտարարությունն արվել է անգլերենով ու արաբերենով։
Ավելի բաղ Լիբանանի թերթերում նման հայտարարություններ են տարածել Դանիայի իշխանությունները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Լիբանանում ու Հորդանանում կա ավելի քան երկու միլիոն սիրիացի փախստական։







































