Thursday, 16 05 2024
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ

Ծառուկյանն այդպես էլ մնաց դրածո ֆիգուր, անկախ իր կամքից՝ ինքն արդեն քաղաքականությունից դուրս է

Ազատության հրապարակում երեկ մարտավարական անակնկալ տեղի ունեցավ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փոխեց տոնայնությունն ու նպատակաուղղվածությունը, վերցված ուղղության հստակությունն աճեց, և չի բացառվում նաև, որ մինչև ապրիլի 9-ը ամեն ինչ վերջանա: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2000-2001 թվականների հայաստանյան ընդդիմադիր շարժման լիդեր, գործարար, քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի նշած մարտավարական մի քանի քայլերին:

Արկադի Վարդանյանի կարծիքով՝ երկուշաբթի օրը նախատեսվող արշավը իսկապես կարելի գնահատել որպես հաղթարշավ, իսկ ինչ էլ լինի ապրիլի 9-ից հետո՝ կլինի ճիշտ, որովհետև, գործչի համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ ուղղությամբ է ընթանում:

«Մի պահ կարող էր թվալ, որ մարտավարությունը թուլանում է, գուցե թվում էր, որ ինչ-ինչ պայմանավորվածություններ կան իշխանության հետ, որը ես անընդունելի եմ համարում, բայց երեկվա ելույթով պարոն Հովհաննիսյանը ցույց տվեց, որ բավականին վճռականությամբ է տրամադրված: Տաս օր դեռ կա և այդ տաս օրում շատ բաներ կկատարվեն»,- ասաց Արկադի Վարդանյանը՝ չցանկանալով նախապես կանխատեսել, թե ինչ կլինի ապրիլի 9-ից հետո:

Անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին և այդ ընտրություններում ԲՀԿ ակտիվ մասնակցությանը՝ նա ասաց, որ ԲՀԿ-ն իր համար եղել և մնում է իշխանության թևերից մեկը, որին երբեք չի ընդունել որպես այլընտրանք: Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն օլիգարխի կողմից ղեկավարվող և փաստորեն սնվող, միայն այդ օլիգարխից բաղկացած կուսակցություն է՝ առանց գաղափարախոսության և հստակ քաղաքական ծրագրի, որոշումների և կողմնորոշման:

«Այդ կուսակցությունը չունի ոչինչ, ինչ պետք է ունենա քաղաքական կուսակցությունը: Հիշում ենք խորհրդարանական ընտրություններից հետո ամիսներ տևեցին խոսքերը՝ «Մեր խոսքը գործ է», «Մեր գործն է խոսք»: Անիմաստ բառերից բաղկացած նախադասությունները չեն կարող ընկալվել որպես քաղաքական կուսակցության գաղափարախոսություն: Իսկ այս ընտրություններին պարզապես ԲՀԿ-ի ռեսուրսները երևի թե որոշել են կենտրոնացնել գոնե քաղաքը պահելու նպատակով»,- ասաց Արկադի Վարդանյանը:

Վերջինիս կարծիքով՝ վաղուց եկել է ժամանակը, որ ԲՀԿ առաջնորդը դուրս գա քաղաքականությունից, որովհետև նախագահական ընտրություններից հետո նա դերակատարություն չունի: «Անկախ իր կամքից՝ ինքն արդեն քաղաքականությունից դուրս եկած մարդ է: Նա քաղաքական ֆիգուր չէ, ինչպես և չի էլ եղել, նա ուղղակի դրածո ֆիգուր է, շատ լավ գիտենք՝ ում կողմից դրված, նա չի կարող լինել ոչ ընդդիմադիր, ոչ այլընտրանքային: Նրա հայտնվելը քաղաքական դաշտում նպատակ էր հետապնդում առանց այն էլ թույլիկ ընդդիմադիր դաշտը վերջնականապես փլուզել և վերացնել, ինչը նրանց ինչ-որ առումով հաջողվեց»,- եզրափակեց իր խոսքն Արկադի Վարդանյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում