Անգլիայի ֆուտբոլի միությունը կուսումնասիրի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Արսենալ»-ի դեմ հանդիպմանը «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի ոչ սպորտային դրսևորումների դրվագը: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Տեղեկությունների համաձայն՝ եթե հանդիպման մրցավար Մայք Դինը հայտարարի, որ չի նկատել այն դրվագը, երբ Դիեգո Կոստան հարվածել է «Արսենալ»-ի պաշտպան Լորան Կոսելինիի դեմքին, իսկ եթե նկատեր, կհեռացներ «արիստոկրատների»-ի հարձակվողին, ապա Դիեգո Կոտային 3-խաղյա որակազրկում է սպասվում:
Հիշեցնենք՝ «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պահանջել է պատժել Կոստային:








































