Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ստեղծվել է համակարգչային համակարգ, որը մարդուց ավելի արդյունավետ է ճանաչում չինական ձեռագրերը։ Արհեստական ինտելեկտի այդ համակարգը ներկայացվել է նախորդ շաբաթ։ Համակարգը չինական ձեռագիրը ճանաչում է 96.7 տոկոս արդյունավետությամբ։ Մարդը դա անում է մի փոքր ավելի վատ՝ 96.1 տոկոս արդյունավետությամբ։
Համակարգի ստեղծման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2010-ին, իսկ 2013-ին ներկայացվել են առաջին արդյունքները: Այն ժամանակ արդյունավետության աստիճանը կազմել է 94.8 տոկոս, ինչը ռեկորդային ցուցանիշ է։











































