Ոչ մի եվրոպական երկիր չի կարող խուսափել ժամանող փախստականներին ընդունելուց։ Այս մասին Մարոկկոյում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
«Խոսելով Եվրոպա ժամանող փախստականների տեղաբաշխման մասին` նա ընդգծել է, որ այդ ընթացակարգը պետք է իրականացվի բոլոր եվրոպական երկրների կողմից։ Ոչ ոք չի կարող խուսափել դրանից, այլապես մենք չենք պատկանի միասնական հանրության, որը հիմնվել է արժեքների ու սկզբունքների վրա»,- ասել է Օլանդը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ինչպես սպասվում է՝ ԵՄ երկրներում 120 հազար փախստականների բաշխման հարցը կքննարկվի սեպտեմբերի 22-ին Բրյուսելում, որտեղ կանցկացվի ներքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհուրդը։







































