Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերով նախարարՎեսնա Պուսիչը հայտարարել է, որ վերջին օրերին Խորվաթիայի տարածքով անցած 26 հազար փախստականից միայն մի կին է ապաստան խնդրել երեխաների հետ, մնացած բոլորը ցանկանում են հայտնվել Գերմանիայում։ Այս մասին հայտնում է խորվաթական HTV հեռուստաալիքը։
Նա նշել է, որ ԵՄ-ում փախստականների ճգնաժամի խնդիրների լուծման որոնման համար կարվեն փորձեր՝ գտնելու Թուրքիայի հետ համագործակցության արդյունավետ միջոց՝ օգնելու նրան հաղթահարել փախստականների ալիքը, որը տարածվել է ողջ Եվրոպայով։
Պուսիչը հավելել է, որ ԵՄ բոլոր 28 երկրներն այժմ կենտրոնացած են Թուրքիայի հետ համաձայնության հասնելու վրա, քանի որ հենց այդ երկրից են ժամանում ամենամեծ թվով փախստականները։
Նրա խոսքով՝ թուրքական կողմի հետ համաձայնագրի ստորագրման դեպքում միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում կսկսի թուլանալ արդեն հաջորդ շաբաթվա սկզբից։








































