ԴԱԻՇ-ի գրոհայիններն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչներին արգելում են օգտվել բջջային կապից: Այս մասին հաղորդում է Press TV-ին` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Մոսուլում Քրդստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի խոսքով` գրոհայինները վերջերս ձերբակալել են 127 մարդու` Իրաքի հյուսիսում տեղակայված Մոսուլ քաղաքում բջջային հեռախոս օգտագործելու համար:
Բացի դրանից՝ գրոհայինները ոչնչացրել են ավելի քան 20 քրիստոնյաների տներ երկրի հյուսիսում:










































