Wikimedia հիմնադրամը թողարկել է սեփական՝ maps.wikimedia.org քարտեզագրական ծառայության բետա-թեստավորումը, որը հետագայում հասանելի կդառնա «Վիքիպեդիա»-ի օգտատերերին: Այս մասին իր Twitter-ում տեղեկացրել է Wikimedia.ru-ի գործադիր տնօրեն Ստանիսլավ Կոզլովսկին՝ հայտնում է gazeta.ru-ն:
Քարտեզագրական ռեսուրսի հյուսիսային հատվածի համար ծրագրավորողները մշակել են Kartotherian պլատֆորմը, իսկ ինտերակտիվ քարտեզի գծագրման համար կօգտագործվի ազատ Java Script-ը՝ Leaftet գրադարանը:
Սեփական քարտեզների ծառայություն ստեղծելու պատճառը տվյալների անվտանգությունն է, քանի որ կողմնակի ընկերությունները քարտեզներ տեղադրելիս կարող են հավաքել ազատ հանրագիտարանի օգտատերերի վերաբերյալ տեղեկություններ:







































