Անօդաչու սարքերը մանկական ատամնաբույժերի դեր են կատարում: Բացի իրենց կատարած մի շարք գործառույթներից` այժմ դրանք կատարում են նաև ատամնաբույժների գործառույթը: Այս մասին գրում է The Independent-ը:
Դրոնների միջոցով ծնողները հանում են իրենց երեխաների կաթնատամները: Այսպես, թելի մի ծայրը կապում են երեխայի ատամից, մյուսը` դրոնից: Սարքավորումը թռչում է և հանում ատամը:







































