Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ցավում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մոնիտորինգ չի անցկացնելու նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին երեկ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերը։
Բայերն ընդգծել է, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել 300 կարճաժամկետ ու 30 երկարաժամկետ դիտորդի՝ հայտարարելով, որ կարող է ընդունել միայն 125 կարճաժամկետ ու 6 երկարաժամկետ դիտորդի. «Դա չի համապատասխանում Ադրբեջանի պարտավորություններին, ով պետք է հաշվի նստի ընտրություններում մոնիտորինգ անցկացնելու ԺՀՄԻԳ-ի անկախության հետ։
Մենք ցավում ենք, որ ԺՀՄԻԳ-ը հարկադրված է եղել չեղյալ հայտարարել Ադրբեջանում իր դիտորդական առաքելությունը՝ կապված դիտորդների թիվը սահմանափակելու մասին երկրի իշխանությունների պահանջների հետ, սակայն մենք աջակցում ենք այդ որոշմանն ու հաստատում ենք ԺՀՄԻԳ-ի անկախությունը։
ԱՄՆ-ը հուսով է, որ երկխոսությունը կշարունակվի ԵԱՀԿ-ի ոգով և չեղյալ կհայտարարվի նոյեմբերի 1-ի ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների թիվը սահմանափակելու մասին որոշումը»։








































