Thursday, 06 06 2024
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

ԼՂՀ վարչապետը մասնակցել է «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին Շուշիում մասնակցել է «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստին, որի ընթացքում, այլ հարցերի շարքում, հաստատվել է խորհրդի կազմը՝ վարչապետի նախագահությամբ: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է նորաբաց ուսումնարանի` որպես կրթական կառույցի և արհեստների դարբնոցի հետագա նշանակությունն Արցախի կենսագործունեության համար:

«Այս նիստով մենք հիմք ենք դնում մի բացառիկ հաստատության, որը նոր շունչ է բերելու հանրապետության թե՛ կրթական համակարգին, թե՛ շինարարության ոլորտին: Երախտագիտության արժանի է այս գործում ընդգրկված բոլոր կառույցների և անհատների կատարած աշխատանքը, քանի որ այն երկարաժամկետ ներդրում է հանուն Արցախի լուսավոր ապագայի: Համոզված եմ, որ հոգաբարձուների խորհրդի անդամները ջանք ու եռանդ չեն խնայելու կրթօջախի զարգացման և արդյունավետ գործունեության ապահովման համար»,- նշել է վարչապետ Հարությունյանը:

Նիստում հաստատվել է ուսումնարանի տնօրենի պաշտոնը, որից հետո տնօրեն Վասպուրակ Կարապետյանը խորհրդին է ներկայացրել նախընթաց աշխատանքների և 2015-2016 ուսումնական տարվա ուսումնական պլանների վերաբերյալ զեկույց: Հոգաբարձուները հաստատել են նաև կրթօջախի տարեկան նախատեսված բյուջեն: Խորհուրդը համապատասխան որոշումներ է կայացրել օրակարգում ընդգրկված մյուս հարցերի շուրջ ևս:

Նիստի ավարտին Արայիկ Հարությունյանը ԱՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրել է «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» նախագահ Պետրոս Թերզյանին և Ֆրանսիայի արհեստագործական կրթության ոլորտի պատասխանատու Էրիկ Լեմարիին՝ Արցախի կրթության բնագավառում ունեցած զգալի ներդրման համար:

Գործադիրի ղեկավարն այնուհետև մասնակցել է ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել «Ֆրանսիական օրեր Արցախում» խորագիրը կրող փառատոնի շրջանակներում: «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը» հիմնադրվել է ֆրանսիահայ մեծանուն բարերար Եզնիկ Մոզիյանի կտակի հիման վրա: Ուսումնարանի հիմնադիրներն են ԱՀ կառավարությունը, «Ֆրանսիայի հայկական հիմնադրամը» և Եզնիկ Մոզիյանի ընտանիքի ներկայացուցիչ Ռոբերտ Այդաբիրյանը, իսկ Շուշիում տեղակայված շենքի կառուցման և ուսումնարանի հետագա գործունեության ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության և «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից: Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել են ներկայացուցիչներ Արցախից, «Հայաստան» համահայկական հիմնադրամից և Ֆրանսիայից՝ ներառյալ ազգությամբ ֆրանսիացի մասնագետներ:

Ուսումնարանը տրամադրելու է նախնական արհեստագործական եռամյա կրթություն, որը գործելու է երկակի համակարգով՝ ուսուցման գործընթացում ընդգրկելով կրթական հաստատությունը և շինարարական ընկերությունները: Գլխավորապես շինարարական արհեստներ ուսուցանող կրթօջախը մեկնարկային տարում արդեն ընդունել է շուրջ 70 աշկերտ ԱՀ բոլոր շրջաններից և Սյունիքից, որոնց դասավանդումը կազմակերպվելու է Ֆրանսիայում վերապատրաստված հայազգի և հրավիրյալ ֆրանսիացի դասախոսների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում