Մասնագետների կանխատեսմամբ՝ այս տարի 214 մլն մարդ վարակված է մալարիայով: 2000թ. 262 մլն վարակվածներից մահացել են 840 հազար մարդ, գրում է Unian-ը:
Միջազգային կազմակերպությունում նշում են, որ մալարիայի դեմ պայքարում հաջողությունները ավելի նկատելի են Ասիայում և Կովկասում, մինչդեռ Աֆրիկայում հիվանդության տարածումը զգալի նվազեցում չունի:
Երկու ամիս առաջ եվրոպացի մասնագետները հաստատել են GlaxoSmithKline՝ մալարիայի դեմ աշխարհում առաջին դեղամիջոցի օգտագործումը Աֆրիկայում, ինչից հետո մալարիայով վարակվելու հավանականությունը զգալիորեն նվազել է:










































