Եգիպտոսի նոր կառավարությունը` Շարիֆ Իսմայիլի ղեկավարությամբ, այսօր երդվել է երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի առջև: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նախապես երդմնակալության արարողությունը նախատեսված էր հինգշաբթի օրը, սակայն նախարարական պաշտոններից մի շարք նախարարների հրաժարվելու պատճառով, պարտականությունների վերաբերյալ խորհրդակցությունները ևս մեկ օր զբաղեցրեցին:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ օրը Եգիպտոսի նախագահն ընդունել էր Իբրահիմ Մահլյաբի կառավարության հրաժարականը և նրան հանձնարարել իր պարտականությունները կատարել մինչև նախարարների նոր կաբինետի նշանակումը:









































