Adidas ընկերությունը հովանավորչական պայմանագիր է առաջարկել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասին: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Նշվում է, որ պայմանագիրն առաջարկվել է Դավիդ Դե Խեայի ձախողված գործարքից երկու շաբաթ անց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կեյլորը համագործակցում էր Nike ընկերության հետ, սակայն նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է նախորդ տարվա վերջին և դարպասապահը հրաժարվել է երկարաձգել այն:








































