Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարվել է լռության օր։ Ցանկացած նախընտրական քարոզարշավ, նախընտրական հոլովակների հեռարձակում և սոցհարցումների հրապարակում արգելված է։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Մեր ընտրությունների արդյունքը վճռորոշ կլինի Եվրոպայում իրադարձությունների համար։ Պատկերացրեք, ինչքան կարևոր կլինի, եթե այժմ հույն վարչապետը Բրյուսելում չլինի մեկն ընդդեմ շատերի»,- հայտարարել է արմատական ձախերի ՍԻՐԻԶԱ կոալիցիայի նախագահ Ալեքսիս Ցիպրասը։
Նա հույս է հայտնել, որ իր կուսակցությունն ընտրություններին կստանա երրորդ և վերջնական մանդատը՝ «4 տարիների ընթացքում շարունակելու Հունաստանը փոխելու ջանքերը»։









































