Հետազոտությանը մասնակցել են 500 կին: Պարզվել է, որ նրանց 75%-ը սեքսի մասին երազել է շաբաթական 3 անգամից ավելի, հայտնում է meddaily.ru-ն: 13%-ը ցանկացել է սեքսով զբաղվել շաբաթական 6 անգամից ավելի: Կանանց մոտ 70%-ը օրգազմ է զգացել համարյա ամեն անգամ:
Կանանց մեծամասնությունը նշել է, որ կատարյալ սեքսի համար հարկավոր է զուգընկերոջ հետ ունենալ զգացմունքային կապ: Կանացի լիբիդոյի վրա բացասաբար է ազդել զուգընկերոջ հետ անհամատեղելիությունը(28%), վատ տրամադրությունը(20%) և ինքնագնահատականի հետ կապված խնդիրները(20%):
Տղամարդկանց 48%-ը, իսկ կանանց 39%-ը սերը համարել են լավ սեքսի կարևոր բաղադրիչ:







































