«Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերն ափսոսանք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Լյուկ Շոուի վնասվածքի կապակցությամբ:
«Ցավալի դեպք է Շոուի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ Լյուկը թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Նա հիանալի էր սկսել մրցաշրջանը: Հուսանք, որ Շոուն նախատեսվածից շուտ կապքինվի և շարք կվերադառնա:
Կարծում եմ՝ դեռ կհասցնենք Լյուկին տեսնել իր լավագույն մարզավիճակում: Նա երիտասարդ է, ուժեղ: Ամեն ինչ կարգին կլինի»,- Sky Sports-ը մեջբերում է Կարագերի խոսքերը:







































