Դիզայներ Մարկ Ջեյքոբսը Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրել է իր հավաքածուն։ Այն բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում՝ ցուցադրությանը Gossip խմբի գեր մենակատար Բեթ Դիտոյի մասնակցության պատճառով։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Աղջիկը ցուցադրել է ծաղկավոր սպիտակ զգեստ։ Նրա հագին եղել են արծաթագույն սանդալներ։
Նրանից բացի՝ աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությանը մասնակցել են Ադրիանա Լիման, Բելլա Հադիդը, Իրինա Շեյքը, Ջոան Սմոլսը և այլ աստղեր։ Նրանք ցուցադրել են զգեստներ, որոնք հիշեցրել են բեմական կոստյումներ, նաև՝ պալատական ոճով զգեստներ։















































