Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է երկկողմ հանդիպումներ անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ, որոնք ակնկալվում է, որ Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 23-ին։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի նախագահը հայտարարել էր, որ Էրդողանը սեպտեմբերի 23-ին ներկա կլինի Մոսկվայի կենտրոնական մզկիթի բացման արարողակարգին։
Պեսկովը հայտարարել է. «Թուրքիայի նախագահն իսկապես ներկա է լինելու Մոսկվայում մզկիթի բացման արարողակարգին, և այդ կապակցությամբ տեղի է ունենալու նաև նրա հանդիպումը նախագահ Պուտինի հետ։ Տեղի է ունենալու երկկողմ զրույց։ Մենք ակնկալում ենք, որ մզկիթի բացման արարողակարգին կմասնակցի նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, որի հետ Պուտինը կունենա առանձին բանակցություններ»։








































