Ամստերդամից Փարիզ ուղևորվող ուղևորատար Thalys գնացքը Ռոտերդամում տարհանվել է ահաբեկչության մտավախության պատճառով։ Այս մասին հայտնում է բելգիական RTL գործակալությունը։
Կասկած է հարուցել զուգարանում փակված ուղևորը, որը, ականատեսների խոսքով՝ վագոն է մտել մեկնման վերջին պահին։ Նախնական տեղեկություններով՝ նա սպառնացել է ռումբ պայթեցնել։
Բոլոր ուղևորները տարհանվել են։ Տուժածներ չկան։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպայի 9 երկրներում որոշել են ուժեղացնել անվտանգության ռեժիմը երկաթուղիներում՝ Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած հրաձգությունից հետո։







































