Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները կարողացել են Մեքքայի հյուրանոցից, որտեղ հրդեհ է բռնկվել, անցկացնել ասիական երկրներից 1028 ուխտավորների արտակարգ տարհանում: Այս մասին սաուդյան «Ալ-Ահբարիա» հեռուստաալիքին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Աբդալլա ալ-Հարիսին:
Նրա խոսքով՝ հրդեհի մասին ազդանշանը ստացվել է հինգշաբթի առավոտյան: «Հրդեհի վայր է ժամանել փրկարարների 6 թիմ, որոնց հաջողվել է արագ տարհանել հյուրանոցում բոլոր գտնվողներին»,- նշել է ալ-Հարիսին:
Հաղորդվում է 2 տուժածի մասին, փրկարարները նրանց օգնություն են ցուցաբերել:
Ալ-Հարիսիի խոսքով՝ հրդեհը սկսվել է 11 հարկանի շենքի 8-րդ հարկում:








































