Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հույս է հայտնել, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր ապագայի շուրջ որոշում կկայացնի մինչև ընթացիկ տարվա վերջը:
Բեկենբաուերը նշել է, որ կցանկանար ապագայում ևս իսպանացի մասնագետին տեսնել գերմանական գրանդի գլխավորությամբ:
«Բոլորս ցանկանում ենք, որ Գվարդիոլան մնա «Բավարիա»-ում: Սակայն նա պետք է վերջնական որոշում կայացնի իր ապագայի հարցում: Այլ կերպ ամեն ինչ կբարդանա»,- Bild-ը մեջբերում է Բեկենբաուերի խոսքերը:






































