Գերմանիան անձնագրային վերահսկողություն է սահմանել Չեխիայի հետ սահմանին։ Պատճառը ներգաղթյալներին առնչվող իրավիճակն է՝ հայտնում է Reuters գործակալությունը։
Ինչպես հայտարարել են Գերմանիայի դաշնային ոստիկանության ներկայացուցիչները, այդ միջոցառումներն ընդունվել են երկիր մարդկանց մուտքի ընթացակարգը կանոնակարգելու համար։
Ավելի վաղ Գերմանիան անձնագրային վերահսկողություն էր սահմանել Ավստրիայի հետ սահմանին։








































