Սիրիայում Ռուսաստանի ակտիվության ուժգնացումը կարող է նշանակել, որ Կրեմլը նաև այնտեղ կփորձի ինչ-որ մի կեղծ պետություն ստեղծել: Նման եզրակացության են հանգել Stratfor ընկերության վերլուծաբանները:
Սիրիան Կրեմլի կողմից կօգտագործվի որպես ԱՄՆ-ի վրա ճնշման հնարավորություն` Վաշինգտոնին Մոսկվան պետք է ԴԱԻՇ-ի դեմ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) պայքարի համար: Փոխարենը կարելի է որոշ աշխարհաքաղաքական զիջումներ պահանջել: Սակայն ցանկացած սցենարի դեպքում ՌԴ-ն զորքերը Դոնբասից դուրս չի բերի: Այդ տարածաշրջանն այժմ առաջնային է Կրեմլի համար, նա կպահպանի այն ցանկացած գնով:
«Եթե Ուկրաինան ընկնի արևմտյան ուժերի զգալի վերահսկողության կամ ազդեցության տակ, Ռուսաստանի հարավ-արևմտյան թևը կմերկանա»,- նշում են վերլուծաբանները:









































