Ֆրանցիսկոս պապը հաջորդ շաբաթ կսկսի ԱՄՆ-ում իր մեծ շրջագայությունը, որտեղ նրա ելույթների մեծ մասը կլինի մայրենի իսպաներեն լեզվով, հայտնում է vesti.ru-ն:
Այդ մասին հայտնել է Սուրբ աթոռի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին: Նրա խոսքով` Հռոմի պապի չորս հիմնական ելույթները՝ Սպիտակ տանը, ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համագումարում և Ֆիլադելֆիայի խոշորագույն կաթոլիկ նվիրատուների առջև, կլինեն անգլերեն լեզվով, իսկ քարոզները կլինեն իսպաներեն:
Ֆրանցիսկոսը Վատիկանից կմեկնի սեպտեմբերի 19-ին: Ճանապարհին նա կայցելի Կուբա, որտեղ հավանաբար կհանդիպի Ֆիդել Կաստրոյի հետ: Սեպտեմբերի 22-ին նա կժամանի ԱՄՆ, որտեղ կմնա 6 օր: Նա ԱՄՆ է մեկնում իր նոր կոնդակը ներկայացնելու նպատակով, որը նվիրված է շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին մարդու կործանարար ազեցությանը:









































