Բուրկինա Ֆասոյի նախագահական պահակախումբն ընդհատել է նախարարների կաբինետի նիստը և ձերբակալել երկրի նախագահի պաշտոնակատար Միշել Կաֆոնդոյին և կառավարության անդամներին, գրում է Reuters-ը:
Նշվում է, որ տվյալ պահին զինված ուժերի ներկայացուցիչները ոչ մի պահանջ առաջ չեն քաշել:
Ավելի վաղ Բուրկինա Ֆասոյի իշխանությունները Մարոկկոյին խնդրել են հանձնելու նախկին նախագահ Բլեզ Կոմպաորեին:







































