«Բանանց» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում է նշանակվել Ռոման Գուրամի Ասխաբաձեն, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ինձ համար հետաքրքիր կլինի աշխատել մի ակումբում, որն իր առջև երկարաժամկետ լուրջ նպատակներ է դնում: Ամենօրյա աշխատանքի շնորհիվ բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի ակումբը նկատելի արդյունքների հասնի ոչ միայն կարճաժամկետ մրցաշարային արդյունքների իմաստով:
Իմ աշխատանքի հիմքում կլինի նաև ակումբի ակադեմիայի զարգացումն ու ազգային հավաքականի համար ֆուտբոլիստներ պատրաստելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը»,- ակումբի մամուլի ծառայության թղթակցի հետ զրույցում ասել է Ռոման Ասխաբաձեն:
Ռոման Ասխաբաձեն ֆուտբոլում աշխատելու 10-ից ավելի տարիների փորձ ունի: Վերջին երկու տարիների ընթացքում նա զբաղեցնում էր Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:









































