Ֆրանկֆուրտի ավտոսրահում «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցույթի կազմակերպիչները հայտարարել են 2016 թվականի աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման հավակնորդներին, հայտնում է gazeta.ru-ն:
Ցուցակ են ընկել եվրոպական, կորեական և ճապոնական առաջատար արտադրողների մոդելներ` ներառյալ Honda HR-V-ն: Կազմակերպիչները նշել են նաև «Տարվա ներկայացուցչական ավտոմեքենա», «Տարվա սպորտքար», «Տարվա «կանաչ» ավտոմեքենա» և «Տարվա դիզայն» կատեգորիաների հավակնորդներին:
Վերջին կատեգորիա են ընկել լավագույն ավտոմեքենայի անվան բոլոր հավակնորդները, ինչպես նաև հետևյալ ավտոմեքենաները. Audi Q7, Audi R8, կաբրիոլետ BMW 2-Series, BMW 7-Series, Hyundai Creta և Mercedes-Benz C-Class-ի կուպեն:
Մրցույթի ժյուրիում ընդգրկված են 70 ավտոմոբիլային լրագրողներ 23 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից: Հաղթողը կհայտարարվի Նյու Յորքի շարժիչ-շոուի ժամանակ՝ 2016 թվականի մարտին:










































