Տեխաս նահանգում դպրոցական Ահմեդ Մոհամեդը ձերբակալվել է, որովհետև դասի է տարել ինքնաշեն զարթուցիչ, որն ուսուցիչներին կասկածելի է թվացել: Այս մասին հայտնում է NBC-ն:
«Ես ուզում էի լավացնել հարաբերություններս ուսուցչի հետ՝ նրան ցույց տալով իմ գյուտերը»,- ասել է 14-ամյա դեռահասը: Աշխատանքի ուսուցիչը գնահատել է նրա հաջողությունները, բայց խորհուրդ է տվել զարթուցիչը ցույց չտալ իր գործընկերներին:
Ձերբակալվածի խոսքով՝ խնդիրները սկսվել են, երբ զարթուցիչը զնգացել է նրա պայուսակում արդեն մյուս դասի ժամանակ: Զանգի ձայնը լսած ուսուցչուհին խնդրել է իրեն ցույց տալ սարքը: Տեսնելով զարթուցիչը՝ կինը այն նմանեցրել է ռումբի և վերցրել է ժամացույցը: Շուտով Մոհամեդը ձերբակալվել է:
Ոստիկանների հաղորդմամբ՝ ուսուցիչների դիմումի հիման վրա հետաքննություն է տարվում: «Մենք տեսանք քանդված զարթուցիչ, բայց ձերբակալվածը ոչ մի բացատրություն մեզ չի տրամադրել»,- հայտել են հեռուստաալիքին իրավապահ մարմիններում:
Դպրոցի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն անել: Աշակերտը և նրա ընտանիքը կատարվածի համար մեղավոր են իսլամից և մուսուլմաններից ունեցած վախը:








































