Ազգային վիճակագրական ծառայության հարցումների համաձայն, գրեթե ոչ մի հանգամանք չի համարվում կնոջը ծեծելու ընդունելի պատճառ, բացի դավաճանությունից, քանի որ կանանց 34.3%-ը արդարացնում և ներում են այն ամուսնուն, որը ծեծում է կնոջը, երբ հայտնաբերում է նրա դավաճանությունը։
Որքան բարձր է կրթական մակարդակը, այնքան քիչ է հարցման մասնակիցների թիվը, ովքեր արդարացնում են ինտիմ զուգընկերոջ բռնությունը։ Կանանց ճնշող մեծամասնությունը մերժում է ամուսնու սեռական իրավունքի գաղափարը, միայն 14.2%-ն է համաձայն այն ձևակերպման հետ, որ կնոջ պարտականությունն է սեռական հարաբերություն ունենալ իր ամուսնու հետ, նույնիսկ իր կողմից ցանկության բացակայության դեպքում։
Կանանց 82.2%-ը համաձայնել են, որ կա առնվազն մեկ ծանրակշիռ պատճառ, որպեսզի ամուսնացած կինը մերժի սեռական հարաբերությունն իր ամուսնու հետ, և այդ պատճառը դավաճանությունն է:











































