Սիրիան երեքշաբթի՝ Վիեննայում ԱԷՄԳ-ի ժողովի ժամանակ միջազգաին հանրությունից պահանջել է ստիպել Իսրայելին ստորագրել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
ԱԷՄԳ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Բասամ Ալ-Սաբահը հայտարարել է, որ Իսրայելի չվերահսկվող միջուկային ներուժը սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արևելքում և ողջ մոլորակում խաղաղությանն ու անվտանգությանը, ինչը չի կարող չանհանգստացնել ԱԷՄԳ-ի շատ անդամ երկրների։
Ալ-Սաբահի կարծիքով՝ Իսրայելը սովոր է անտեսել միջազգայն կազմակերպությունների՝ միջուկային հարցին վերաբերող բոլոր բանաձևերը, ինչպես նաև երկակի ստանդարտների քաղաքականություն է կիրառում, երբ գործը վերաբերում է միջուկային զենքի չտարածմանը։ Իսկ որոշ երկրներ նույնիսկ օգնում են Իսրայելին զարգացնել իր միջուկային ներուժը։
Իսրայելը չի պատասխանում միջուկային ներուժի առկայության մասին հարցին, սակայն ակտիվորեն մասնակցում համաշխարհային միջուկային ակումբում խնդիրների քննարկմանը։










































