Habertürk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգում պայթյուն է գրանցվել։ Պայթեցվել է տեղի զինապահեստը, որը հեռուստաալիքի տվյալներով՝ պատկանել է Թուրքիայի հատուկ ծառայություններին։
Պայթյունի հետևանքով բռնկվել է ուժգին հրդեհ։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնության աշխատակիցները։ Պայթյունի պատճառների ու հնարավոր տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան։








































